ԱՄՆ-ն արգելում է Հարավային Կորեային բժշկական սարքավորումների արտահանել Իրան
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունն անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից հումանիտար ապրանքների, սննդի ու դեղորայքի ոլորտում առևտրի վրա սահմանած սահմանափակումներին հայտարարել է, որ Սեուլը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ:
Շաբաթ օրը, Հարավային Կորեայի արտգործնախարարության աղբյուրը, որը հրաժարվել է բացահայտել անունը, հայտարարել է, որ Սեուլը հումանիտար առևտրի վերաբերյալ բանակցում է Թեհրանի և Վաշինգտոնի հետ:
Հաղորդման համաձայն, Հարավային Կորեայի պետդեպարտամենտի, արդյունաբերության նախարարության և ֆինանսների նախարարության պաշտոնյաները մեկնել են Միացյալ Նահանգներ՝ այդ հարցն ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկելու նպատակով:
«Յունհափի» հաղորդման համաձայն, Իրանը բողոք է ներկայացրել Թեհրանում Հարավային Կորեայի դեսպանին, բժշկական սարքավորումների արտահանումը դադարեցնելու համար:
2019 թվականի ապրիլից ի վեր, երբ ԱՄՆ-ը չեղարկեց պատժամիջոցների արգելումը Թեհրանի նկատմամբ, Հարավային Կորեայի ընկերությունները դժվարանում են բժշկական սարքավորումներ, դեղորայք և այլ հումանիտար ապրանքներ վաճառել Իրանին: