Bloomberg. Չինաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 1 տրլն դոլար
https://parstoday.ir/hy/news/world-i1147-bloomberg._Չինաստանից_կապիտալի_արտահոսքը_կազմել_է_1_տրլն_դոլար
Չինաստանից կապիտալի արտահոսքը հասել է 1 տրլն դոլարի: Այդ մասին են վկայում Bloomberg գործակալության հաշվարկները, որը հետեւում է չինական բորսայի կապիտալիզացիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2016 18:16 Asia/Tehran
  • Bloomberg. Չինաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 1 տրլն դոլար

Չինաստանից կապիտալի արտահոսքը հասել է 1 տրլն դոլարի: Այդ մասին են վկայում Bloomberg գործակալության հաշվարկները, որը հետեւում է չինական բորսայի կապիտալիզացիային:

Դուրս հանված միջոցների ծավալը յոթ անգամ գերազանցել է 2007 թվականի ցուցանիշները եւ 2006-ից ի վեր բացարձակ առավելագույն արժեքի է հասել: Միայն վերջին ամսվա ընթացքում Չինաստանի ֆոնդային շուկաներից դուրս է բերվել 158,7 մլրդ դոլար, գրում է Gazeta-ն:

Չինաստանից կապիտալի դուրս բերման հիմնական պատճառներ են դարձել յուանի փլուզումը եւ տնտեսական աճի դանդաղումը: Դրան ի հավելումն, ներդրողները չեն ցանկանում աջակցել յուանին, որը չինական տնտեսության աճի տեմպերի նվազման ճնշման տակ է գտնվում, ներդրողները գերադասում են միջոցները փոխանցել կայուն արժույթի` ամերիկյան դոլարի:

Գործակալությունը նշում է, որ բացասական դինամիկան ամենայն հավանականությամբ կշարունակվի, որովհետեւ ոչ Չինաստանի Ազգային բանկը, ոչ էլ Չինաստանի արժութային շուկաների կառավարման պետական վարչությունը չեն կարողացել նվաճել ներդրողների վստահությունը: