Կուբան հայտարարել է, որ դիմակայելու է ԱՄՆ-ի պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i114754-Կուբան_հայտարարել_է_որ_դիմակայելու_է_ԱՄՆ_ի_պատժամիջոցներին
Կուբայի տնտեսության նախարարը հայտարարել է, որ դիմակայելու է ԱՄՆ-ի պատժամիջոցներին և եթե Վաշինգտոնը հույս ունի, որ հարձակողական քաղաքականությունների կիրառմամբ կարող է նահանջ պարտադրել, սխալվում է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 20, 2019 16:13 Asia/Tehran
  • Կուբան հայտարարել է, որ դիմակայելու է ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Կուբայի տնտեսության նախարարը հայտարարել է, որ դիմակայելու է ԱՄՆ-ի պատժամիջոցներին և եթե Վաշինգտոնը հույս ունի, որ հարձակողական քաղաքականությունների կիրառմամբ կարող է նահանջ պարտադրել, սխալվում է:

Ուրբաթ օրը, Ֆրանս- Պրեսին տված հարցազրույցում, Ալեխանդրո Գիլն ասել է.«2019թ. լարվածություններով լի դժվար տարի է եղել, սակայն քանի որ մենք արդեն 60 տարի ԱՄՆ-ի կողմից շրջափակման ենք ենթարկված սակայն շարունակել ենք ապրել, այս տարի ևս հաղթահարել ենք պատժամիջոցները»:

Գիլն ընդգծել է, որ Կուբան ոչ միայն դիմակայում է պատժամիջոցներին, այլև բարեփոխումներ է իրականացնում և զարգանում է:

Խոսելով Կուբայի կոմունիստական կուսակցության նախկին առաջնորդ 88-ամյա Ռաուլ Կաստրոյի մասին, Ալեխանդրո Գիլն ասել է, որ անցյալի հեղափոխականներից ոչ մեկը Կուբայի զարգացման ճանապարհին արգելք չի եղել:

Անցած չորեքշաբթի օրը ևս Կուբայի տնտեսության նախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդելու զբոսաշրջության ոլորտի վրա և Կուբան 2020թ. շուրջ 4.5 միլիոն զբոսաշրջիկի է հյուրընկալելու: