Ռուսաստանը կարևորել է պաղեստինյան խմբերի կոնվերգենցիան
ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ Մերձավոր Արևելքում այդ երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Պաղեստինի ինքնավար վարչակազմի փոխվարչապետի հետ: Հանդիպման ժամանակ Ռուսաստանը կարևորել է պաղեստինյան խմբերի կոնվերգենցիան:
Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը Պաղեստինի ինքնավար վարչակազմի փոխվարչապետ և ՖԱԹՀ շարժման Կենտրոնական կոմիտեի անդամ Նաբիլ Աբու Ռդաինահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է արևմտյան Ասիայի առօրյա հարցերն ու պաղեստինյան խմբերի միջև հարաբերությունները, կարևորելով բոլոր պաղեստինյան խմբերի կոնվերգենցիան:
ՌԴ ԱԳ նախարարությունն այդ հանդիպման վերաբերյալ հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Մոսկվայում Պաղեստինի դեսպանի ներկայությամբ տեղի ունեցած բանակցություններում քննարկվել են արևմտյան Ասիայում տիրող պայմանները, կողմերի դիրքորոշումները և պաղեստինյան խմբերի միջև հարաբերությունները»:
Պաղեստինի գրավյալ տարածքներում Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցմանը օրինականություն տալու ԱՄՆ-ի նախաձեռության վերբերյալ պաղեստինյան խմբերի ղեկավարները հստակեցրել են.«ԱՄՆ-ի հանցագործությունների լավագույն պատասխանը պաղեստինցիների ազգային միասնության իրականացումն է, և ստորագրված համաձայնագրերի շրջանակում ներքին վիճակի բարելավումը»: