Ռուսաստանն Արևմուտքին մեղադրում է Սիրիայի իշխանությունը տապալելու փորձերի մեջ
ՌԴ ԱԳ նախարարությունն Արևմտյան մի շարք երկրների մեղադրել է Սիրիայի օրինական կառավարպությունը տապալելու փորձեր կտատարելու մեջ:
ՌԴ ԱԳ նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում, անդրադառնալով երկուշաբթի օրը ԱԽ-ում Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ երկու բանաձևերի քննարկմանը, ասվում է. «Արևմտյան երկրները քննարկում են նոր մեխանիզմ, որի գործադրման դեպքում, հնարավոր կլինի մարդասիրական օգնության տրամադրումը որպես գործիք կիրառել՝ Սիրիայի կառավարությունը տապալելու համար»:
«Սիրիայի ժողովրդի կարիքները բավարարելու փոխարեն, արևմտան երկրները դեմ են քվեարկել այդ երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագրին: Նրանց այս քայլը վկայում է, որ որոշումը քաղաքական է և բխում է Սիրիայի ժողովրդի նկատմամբ թշնամանքից»:
Բանաձևում ասվում է. «Արևմուտքին անդրսահմանային մեխանիզմը հարկավոր է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու, ոչ թե այդ երկրի ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելու համար»: