Պուտինը հույս է հայտնել, որ 2020 թվականին Սիրիայում խաղաղություն կհաստատվի
https://parstoday.ir/hy/news/world-i115103-Պուտինը_հույս_է_հայտնել_որ_2020_թվականին_Սիրիայում_խաղաղություն_կհաստատվի
Ռուսաստանի նախագահը Սիրիայի նախագահին հղած ուղերձում հույս է հայտնել, որ 2020 թվականին լիակատար խաղաղություն հաստատվի այդ երկրում:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 30, 2019 14:38 Asia/Tehran
  • Պուտինը հույս է հայտնել, որ  2020 թվականին Սիրիայում խաղաղություն կհաստատվի

Ռուսաստանի նախագահը Սիրիայի նախագահին հղած ուղերձում հույս է հայտնել, որ 2020 թվականին լիակատար խաղաղություն հաստատվի այդ երկրում:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ հղած ուղերձում հույս է հայտնել, որ հաջորդ տարի խաղաղություն կհաստատվի Սիրիայում:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հղված ուղերձում նշված է, որ Մոսկվան պատրաստակամ է հետագայում զարգացնել Դամասկոսի հետ բարեկամական հարաբերությունները: 

Ռուսաստանի կառավարությունն իր  աջակցությունն է  հայտնել Սիրիայում տարածքային ամբողջականությունը, անկախությունը և միասնությունը պահպանելուն: