Պուտինը հույս է հայտնել, որ 2020 թվականին Սիրիայում խաղաղություն կհաստատվի
Դեկտեմբեր 30, 2019 14:38 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահը Սիրիայի նախագահին հղած ուղերձում հույս է հայտնել, որ 2020 թվականին լիակատար խաղաղություն հաստատվի այդ երկրում:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ հղած ուղերձում հույս է հայտնել, որ հաջորդ տարի խաղաղություն կհաստատվի Սիրիայում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հղված ուղերձում նշված է, որ Մոսկվան պատրաստակամ է հետագայում զարգացնել Դամասկոսի հետ բարեկամական հարաբերությունները:
Ռուսաստանի կառավարությունն իր աջակցությունն է հայտնել Սիրիայում տարածքային ամբողջականությունը, անկախությունը և միասնությունը պահպանելուն:
Պիտակ