ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պաշտպանության նախարարի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i115212-ԱՄՆ_ը_պատժամիջոցներ_է_սահմանել_Կուբայի_պաշտպանության_նախարարի_նկատմամբ
ԱՄՆ Պետդեպարտամենտը ցուցակագրել է Կուբայի պաշտպանության նախարար Լեոպոլդո Սինտրա Ֆրասային՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու պատճառով:
(last modified 2026-03-02T15:39:01+00:00 )
Հունվար 03, 2020 08:51 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պաշտպանության նախարարի նկատմամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը ցուցակագրել է Կուբայի պաշտպանության նախարար Լեոպոլդո Սինտրա Ֆրասային՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու պատճառով:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ պետդեպարտամենտն արգելել է Կուբայի պաշտպանության նախարարի ու նրա ընտանիքի անդամների մուտքը ԱՄՆ, վերջինիս մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման և Նիկոլաս Մադուրոյին աջակցելու մեջ:

Վաշինգտոնը 60 տարի շարունակ պատժամիջոցներ է կիրառել Կուբայի նկատմամբ, սակայն Սպիտակ Տուն Դոնալդ Թրամփի մուտք գործելուց հետո, այդ պատժամիջոցներն ավելի են խստացել:

2019թ. ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց նաև Վենեսուելայի դեմ, որպեսզի այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պարտադրի հրաժարական տալ:

Վաշինգտոնի գործադրած ճնշումներին դիմակայելու հարցում, Կուբան աջակցում է Վենեսուելային: