Հունվար 06, 2020 15:55 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Սուլեյմանիի սպանությանը

Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներն անդրադառնալով Իրաքում ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը, Միացյալ Նահանգներին մեղադրում են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածությունը սրելու մեջ:

«Միյարի» քաղաքական կայքը այդ մասին գրել է.«Ռազմական փորձագետները ակնկալում են, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը կդառնա գերեզմանատուն Միացյալ Նահանգների համար»:

Երկուշաբթի  օրը Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը (KCNA) գրել է.«Հրամանատար Ղասեմ Սուլեյմանին սպանվեց Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ հրթիռային հարձակման արդյունքում և Չինաստանը և Ռուսաստանը դատապարտեցին այդ հարձակումը, այն որակելով  որպես ՄԱԿ-ի Կանոնադրության խախտում»:

Զեկույցն անդրադառնալով Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցին, նշել է, որ երկու երկրները ոչ միայն բողոքել են միջազգային հարաբերություններում ռազմական ուժի կիրառման դեմ, այլև հայտարարել են, որ չեն կարող հանդուրժել ԱՄՆ-ի արկածախնդիր ռազմական գործողությունները:

Պիտակ