Հակաամերիկյան ցույց՝ Ճապոնիայում
https://parstoday.ir/hy/news/world-i115507-Հակաամերիկյան_ցույց_Ճապոնիայում
Տոկիոյում կայացած հակամարիկյան ցույցի մասնակիցները դատապարտել են ԱՄՆ-ի՝ Իրանի հետ պատերազմի ուղղությամբ գնացող քաղաքականությունը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 10, 2020 14:56 Asia/Tehran
  • Հակաամերիկյան ցույց՝ Ճապոնիայում

Տոկիոյում կայացած հակամարիկյան ցույցի մասնակիցները դատապարտել են ԱՄՆ-ի՝ Իրանի հետ պատերազմի ուղղությամբ գնացող քաղաքականությունը:

Հինգշաբթի և ուրբաթ օրերին Ճապոնիայի վարչապետի գրասենյակի և Տոկիոյում ԱՄՆ դեսպանատան առջև կայացած ցույցերի մասնակիցները վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ:

Ցուցարարները Ճապոնիայի կառավարությանը կոչ են արել չեղարկել Արևմտյան Ասիա զորուժ գործուղելու որոշումը:

Ճապոնական ԶԼՄ-ները և հեռուստատեսությունը, հաղորդելով Բաղդադում ամերիկյան ռազմաբազաների դեմ Իրանի իրականացրած հրթռիային հարձակումը, նշել են, որ Թեհրանը պատասխանեց գեներալ Սուլեյմանիի սպանությանը: