Իրաքում ու Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանելու հարցում գեներալ Սուելյմանիի դերակատարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i115527-Իրաքում_ու_Սիրիայում_քրիստոնյաներին_պաշտպանելու_հարցում_գեներալ_Սուելյմանիի_դերակատարությունը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս ստորաբաժանման հրամանատար, նահատակ գեներալ Սուելյմանին մեծ դեր է ունեցել Սիրիայի ու Իրաքի քրիստոնյա քաղաքացիների կյանքի ու նրանց մշակութային կոթողների պաշտպանության հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2020 08:44 Asia/Tehran
  • Իրաքում ու Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանելու հարցում գեներալ Սուելյմանիի դերակատարությունը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս ստորաբաժանման հրամանատար, նահատակ գեներալ Սուելյմանին մեծ դեր է ունեցել Սիրիայի ու Իրաքի քրիստոնյա քաղաքացիների կյանքի ու նրանց մշակութային կոթողների պաշտպանության հարցում:

Անդրադառնալով Սիրիայի քրիստոնյաների կողմից Ղասեմ Սուլեյմանիի հիշատակի համար կազմակերպված հատուկ արարողությանը, Միխայիլ Ուլյանովը հայտարարել է. «Սիրիայի Հալեպ քաղաքի քահանաներից մեկն իր թվիթերյան էջում գրել է. «Ամոթ ինձ, որ տեղյակ չեմ եղել Իրաքում ու Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանելու հարցում գեներալ Սուելյմանիի դերակատարության մասին»:

Ուլյանովը, պատասխանելով Թվիթերի օգտատերերից մեկի հրապարակմանն այն մասին,որ գեներալ Սուլեյմանին ԻԼԻՊ-ի դեմ պայքարելով պաշտպանել է նաև Սիրիայի ու Իրաքի քրիստոնյաներին, նշել է. «Գեներալ Սուելյմանին փրկել է նաև քրիստոնյաների կյանքը»: