Հունվար 14, 2020 18:56 Asia/Tehran
  • ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու. «ՀԳՀԾ-ն փոխարինող չունի»

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է. «Իրանի հետ միջուկային համաձայնությունը փոխարինող տարբերակ չունի»:

Հաստատելով որ ստացել են վեճերի լուծման մեխանիզմի գործընթացը սկսելու մասին նամակը, Ջոզեֆ Բորելն ասել է.«ՀԳՀԾ-ն բազմակողմանի դիվանագիտության կայուն ձեռքբերում է և ՀԳՀԾ-ի պահպանումն առավել քան երբևէ կարևոր է»:

Ջոզեֆ Բորելը հավելել է.«Վեճերի լուծման մեխանիզմը բոլոր կողմերի անխոնջ ու բարիացակամ ջանքերին կարիքն ունի»:

Երեքշաբթի օրը եվրոպական երեք երկրներ  Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան հանդես գալով մի հաղորդագրությամբ, ակտիվացրել են ՀԳՀԾ-ում վեճերի լուծման մեխանիզմը:

Այս մեխանիզմը մի գործընթաց է, որ բոլոր փուլերի լիարժեք գործադրմամբ կհանգեցնի Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնմանը:

Պիտակ