Հունվար 15, 2020 07:43 Asia/Tehran
  • Ամերիկացի օրենսդիրներւը բացահայտել են Սուլեյմանիին սպանելու Թրամփի շարժառիթը

ԱՄՆ-ի կոնգրեսանականներից մեկը հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիի սպանությունը կապված էր Թրամփի իմպիչմենտի հետ:

Ներկայացուցիչների պալատի Իլյինոյս նահանգի դեմոկրատական ներկայացուցիչ Ռայա Կրիշնամուրթին այդ մասին զրուցել է CNN -ի հետ: Նա նշել է. «Իր թվիթների մեծ մասում, Թրամփը գեներալ Սուլեյմանիի վերաբերյալ արած գրառումները համատեղում է իմպիչմենտի վերաբերյալ գրառումների հետ, ինչը հարցեր է առաջացնում գեներալին սպանելու շարժառիթների վերաբերյալ»:

Երկուշաբթի օրը, NBC News- ը նույնպես մեջբերելով ամերիկացի մի շարք պաշտոնյաների գրել էր, որ Թրամփը Սուլեյմանիի սպանության հրամանն արձակել է յոթ ամիս առաջ, այն բանից հետո, երբ սկսվեց նրա նկատմամբ իմպիչմենտի գործընթացը:
:

 

Պիտակ