Պուտինը մտահոգություն է հայտնել Արևմտյան Ասիայում հակամարտությունների կապակցությամբ
Ռուսաստանի նախագահը նախազգուշացրեց, որ Արևմտյան Ասիայի հակամարտությունները կարող են հեշտությամբ տարածվել ամբողջ աշխարհում, և որ դա կանխարգելելն Անվտանգության խորհրդի մշտական անդամների պարտավորությունն է:
Չորեքշաբթի օրը, Պետդումայում ունեցած ամենամյա ելությում, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի հակամարտությունները կարող են հեշտությամբ տարածվել ամբողջ աշխարհում և դառնալ անվտանգությանն ուղղված լուրջ խնդիր: Նա հավելել է. «Հետևաբար, ԱԽ-ի բոլոր հինգ մշտական անդամները պետք է չեզոքացնեն այն սպառնալիքները, որոնք կարող են հանգեցնել պատերազմների»:
Պուտինի խոսքերով. «Այժմ շատ կարևոր է քննարկել համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ իր երկիրը ներկայումս ապահով է և ունի գերժամանակակից զենքեր, որոնք որևէ այլ երկիր չունի: