Ավստրալիայում, հրդեհներից հետո, սկսվել են ջրհեղեղներ
(last modified Mon, 20 Jan 2020 05:29:29 GMT )
Հունվար 20, 2020 08:59 Asia/Tehran
  • Ավստրալիայում, հրդեհներից հետո, սկսվել են ջրհեղեղներ

Ավստրալիայի երեք արևելյան նահանգներ, հրդեհներից շաբաթներ անց, ուժել են ջրհեղեղի հետևանքով:

Հորդառատ անձրևները, որոնք սկսվել են հունվարի 17-ին, Վիկտորիա, Քվինսլենդ և  Նոր Հարավային Ուելս նահանգներում ջրհեղեղների և հոսանքազրկումների պատճառ են դարձել:  

Հաղորդման համաձայն, որոշ շրջաններում, 12 ժամվա ընթացքում գրանցվել են սահմանվածից երեք անգամ շատ տեղումներ:

Այս նահանգների ավելի քան 75 շրջաններում, վերջին շաբաթների ընթացքում մոլեգնում  ին հրդեհները, որոնց մարմանը նպաստել են հորդառատ  անձրևները:

Ավստրալիայում անտառային հրդեհները տարածվեցին 2019թ սեպտեմբերից: Այս ընթացքում, հրդեհների պատճառով զոհվել է առնվազն 28 մարդ, ոչնչացվել է ավելի քան 11 միլիոն 800 հազար ՀԱ տարածք, սատկել է ավելի քան մեկ միլիարդ կենդանի և թռչուն: