ԱՄՆ-ի 20 նահանգներ բողոքել են ԹՐամփի դեմ
ԱՄն-ի 20 նահանգների գլխավոր դատախազները բողոքի հայտ են ներկայացրել Թրամփի դեմ՝ համացանցում 3D զենքի նախագծման նախագծումը հրապարակելու համար:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի 20 նահանգների դատախազները, բողոքի հայցում պաանջել են կանխել Թրամփի կողմից նման նախագծերի հրապարակումը համացանցում:
Հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ, դատախազները քննադատել են Թրամփի կողմից 3D տպիչի միջոցով հրացանի արտադրության նախագիծը:
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լեթիցիա Ջեյմսը հայտարարել է. «Այս նախագծերի հրապարակումը ինտերնետում թույլ կտա յուրաքանչյուրին ներբեռնել դրանք և զենք պատրաստել ու մնալ չբացահայտված»:
Այս նախագծի քննադատները համոզված են, որ այն ենթահող կստեղծի զենքով բռնությունների ավելացման համար և հանցագործներին թույլ կտա ավելի հեշտ ձեռք բերել զենք: