ԵԽԽՎ-ի նոր նախագահ Է ընտրվել Հենդրիկ Դամսը
https://parstoday.ir/hy/news/world-i116248-ԵԽԽՎ_ի_նոր_նախագահ_Է_ընտրվել_Հենդրիկ_Դամսը
Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 27, 2020 17:30 Asia/Tehran
  • ԵԽԽՎ-ի նոր նախագահ Է ընտրվել Հենդրիկ Դամսը

Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է Ստրասբուրգում ընթացող նիստի դահլիճից: ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունը գլխավորող քաղաքական գործիչն այդ պաշտոնի միակ թեկնածուն Էր: «Ցանկանում եմ սրտանց ձեզ շնորհակալություն հայտնել ցուցաբերված վստահության համար»,- հայտարարել Է խորհրդարանականը որոշման ընդունումից հետո: Նաեւ, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, Դամսը հույս Է հայտնել, որ իր նախագահության օրոք իրեն կհաջողվի այցելել ԵԽԽՎ-ի անդամ բոլոր երկրներ:

Armenpress.am