Հունվար 27, 2020 17:55 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա.«Մենք կպայքարենք թշնամու պատժամիջոցների դեմ»

Հյուսիային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է.«Փխենյանը կպայքարի թշնամի պետությունների պատժամիջոցների քաղաքականության դեմ»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռի Սոն-Գվոնն այսօր արտասահմանյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Փխենյանը, դիմակայելով ճնշումներին, կշարունակի ընդլայնել իր պաշտպանական կարողությունները»:

Նա հավելել է. «Հյուսիսային Կորեան կշարունակի իր բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն այն երկրների հետ, որոնք հարգում են այս երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը և բարեկամական մոտեցում ունեն մեր նկատմամբ»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մի պաշտոնյա ավելի վաղ հայտարարել էր. «Հյուսիսային Կորեայի նկատմամբ Վաշինգտոնի ռազմավարությունը չի փոխվել»:

Պիտակ