Պենտագոնը գաղտնի է պահում Աֆղանստանում ԱՄՆ-ի ինքնաթիռի վթարի մանրամասները
https://parstoday.ir/hy/news/world-i116270-Պենտագոնը_գաղտնի_է_պահում_Աֆղանստանում_ԱՄՆ_ի_ինքնաթիռի_վթարի_մանրամասները
ԱՄՆ ռազմական պաշտոնյաները հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել Աֆղանստանում ինքնաթիռի վթարի մասին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 28, 2020 05:21 Asia/Tehran
  • Պենտագոնը գաղտնի է պահում Աֆղանստանում ԱՄՆ-ի ինքնաթիռի վթարի մանրամասները

ԱՄՆ ռազմական պաշտոնյաները հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել Աֆղանստանում ինքնաթիռի վթարի մասին:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM)  խոսնակ Բեթ Ռիվվանը, հայտարարելով Աֆղանստանում ամերիկյան ինքնաթիռի կործանման գործով հետաքննության մեկնարկի մասին, նշել է. «Ղազնիիում խոցված ինքնաթիռի վերաբերյալ հստակ տեղեկատվություն դեռևս գոյություն չունի և Պենտագոնը սկսել է ինքնաթիռի կործանման հարցով հետաքննությունը»:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Աֆղանստանի Ղազնի նահանգում, Հերաթից Քաբուլ տանող ճանապարհին, կործանվել էր ուղևորատար ինքնաթիռ:

Սկզբում հայտարարվել էր, որ ինքնաթիռը պատկանել է «Արիանա» ընկերությանը, սակայն Աֆղանստանի ավիացիոն վարչությունից հայտնել են, որ ընկերությանը պատկանող որևէ ինքնաթիռ չի կործանվել:

Ավելի ուշ, Թալիբան խմբավորումը ստանձնեց ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը: Տեղակայնա ղբյուրների հաղորդման համաձայն, ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 100 դի: