Ռոհանի.«Տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությունը՝ ԱՄՆ-ի սադրանքների ձախողման պատճառ»
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի և տարածաշրջանի այլ երկրների դիմադրությունը եղել է արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի սադրանքների ձախողման պատճառը»:
Երեքշաբթի օրը Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի իսլամական հանրապետության արձանագրած հաջողություններին, չնայած պատժամիջոցների առկայությանը և արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի գործող ռեժիմի կործանարար քայլերին, Հասան Ռոհանին հավելել է.«ԱՄՆ-ի խաբեբա ու ահաբեկիչ կառավարությունն իր քայլերով խնդիրներ է հարուցել աշխարհի ժողովուրդների, իր դաշնակիցների ու բարեկամների և նույնիսկ իր սեփական ժողովրդի համար»:
Նշելով, որ ԱՄՆ-ն իրեն քաղաքակիրթ, ժողովրդավար ու մարդու իրավունքների պաշտպան ներկայացնելով, ճնշում է գործադրում տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ , նախագահ Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ի գործող վարչակազմը ոչ միայն Իրանի այլև տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Իրաքի, Աֆղանստանի, Եմենի,Սիրիայի ու Լիբանանի ժողովուրդների նկատմամբ բռնություն է գործադրում: Տարածաշրջանում քիչ են այն երկրները, որոնք չեն տեսել ԱՄՆ-ի ճնշումների ու բռնությունների ստվերը: