Ռոհանի.«Տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությունը՝ ԱՄՆ-ի սադրանքների ձախողման պատճառ»
https://parstoday.ir/hy/news/world-i116296-Ռոհանի._Տարածաշրջանի_ժողովուրդների_դիմադրությունը_ԱՄՆ_ի_սադրանքների_ձախողման_պատճառ
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի և տարածաշրջանի այլ երկրների դիմադրությունը եղել է արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի սադրանքների ձախողման պատճառը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2020 13:41 Asia/Tehran
  • Ռոհանի.«Տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությունը՝ ԱՄՆ-ի սադրանքների ձախողման պատճառ»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի և տարածաշրջանի այլ երկրների դիմադրությունը եղել է արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի սադրանքների ձախողման պատճառը»:

Երեքշաբթի օրը Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի իսլամական հանրապետության արձանագրած հաջողություններին, չնայած պատժամիջոցների առկայությանը և արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի գործող ռեժիմի կործանարար քայլերին, Հասան Ռոհանին հավելել է.«ԱՄՆ-ի խաբեբա ու ահաբեկիչ կառավարությունն իր քայլերով խնդիրներ է հարուցել աշխարհի ժողովուրդների, իր դաշնակիցների ու բարեկամների և նույնիսկ իր սեփական ժողովրդի համար»:

Նշելով, որ ԱՄՆ-ն իրեն քաղաքակիրթ, ժողովրդավար ու մարդու իրավունքների պաշտպան ներկայացնելով, ճնշում  է գործադրում տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ , նախագահ Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ի գործող վարչակազմը ոչ միայն Իրանի այլև տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Իրաքի, Աֆղանստանի, Եմենի,Սիրիայի ու Լիբանանի ժողովուրդների նկատմամբ բռնություն է գործադրում: Տարածաշրջանում քիչ են այն երկրները, որոնք չեն տեսել ԱՄՆ-ի  ճնշումների ու բռնությունների  ստվերը: