10 հազար աերիկացիներ, իրանցիներին հղած նամակում ներողություն են խնդրել
ԱՄՆ-ի 10 հազար քաղաքացիներ, ստորագրել են նամակի տակ, որում ներողություն են խնդրել Իրանի ժողովրդից՝ Վաշինգտոնի կառավարության կողմից պարտադրված տառապանքների համար:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Code Pink: Women for Peace խումբը երեքշաբթի օրը նամակը փոխանցել է Վաշինգտոնում Իրանի շահերը պաշտպանող գրասենյակին: Նամակում, որի հեղինակն է խմբի հիմնադիր Մեդեա Բենջամինը, ասված է. «Քանի որ բոլոր ամերիկացիներն են խաղաղության ու անվտանգության կողմնակից, մենք՝ ներքոստորոգրյալներս, այս նամակով ներողություն ենք խնդրում մեր երկրի նախագահի անխոհեմ քայլերի համար»:
ԱՄՆ-ի հակապատերազմ ակտիվիստներն Իրանի դեմ ուղղված այդ երկրի վերջին քայլերը որակել են որպես արտաքին քաղաքականության ոլորտում Դոնալդ Թրամփի ամենավտանգավոր որոշումներից մեկը: Նրանք հայտարարել են. «ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր և վտանգեց համաշպարհային անվտանգությունն ու կայունությունը»: