ԱՄՆ-ի դիրքի անկումը գլոբալ կոռուպցիայի ցուցանիշում
https://parstoday.ir/hy/news/world-i116328-ԱՄՆ_ի_դիրքի_անկումը_գլոբալ_կոռուպցիայի_ցուցանիշում
Վերջին ութ տարիների ընթացքում, կոռուպցիայի համաշխարհային վարկանիշում, ԱՄՆ-ը հայտնվել է ամենավատ դիրքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2020 12:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դիրքի անկումը գլոբալ կոռուպցիայի ցուցանիշում

Վերջին ութ տարիների ընթացքում, կոռուպցիայի համաշխարհային վարկանիշում, ԱՄՆ-ը հայտնվել է ամենավատ դիրքում:

Քոլոմբայն կայքի հաղորդման համաձայն, Թափանցիկության միջազգային կազմակերպության նոր զեկույցը ցույց է տալիս, կոռուպցիայի 2019 թվականի ինդեքսում ԱՄՆ-ն զբաղեցրել է 23-րդ տեղը, մինչդեռ 2018-ին զբաղեցնում էր 22-րդ տեղը:

Թափանցիկության միջազգային կազմակերպության Ամերիկայի բաժնի տնորեն Սկոտ Գրիտակն ասել է, որ ամերիկացիները,  ցանկացած զարգացող այլ երկրների ժողովուրդենրի համեմատ, ավելի շատ են համոզված, որ որ հարուստ մարդիկ ընտրությունների են գնում փողով:

Գրիտակն ասել է, որ երբ մարդիկ կարծում են, որ իրենց երկրի կառավարությունը վաճառքի է հանվում և նրանք կորցնում են վստահությունն ապագայի նկատմամբ:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թ.-ի նոյեմբերին: