Թրամփ.«Դեմոկրատները ոչ մի բանի համար պիտանի չեն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է.«Ոչ-պիտանի ձախամետ դեմոկրատները չեզոքության ու արդարության կարգախոսներ են հնչեցնում, այն էլ այն դեպքում, երբ Կոնգրեսի պատմության մեջ ամենաանարդար մեղադրանքներն են առաջ քաշել»:
Թրամփն իր թվիթերյան իր էջում նշել է.«Դեմոկրատները 17 վկա ունեին, սակայն փաստարկներ չունեին, իսկ հանրապետականներին թույլ չտվեցին որևէ վկա կամ փաստաբան ներկայացնել»:
Թրամփի այդ գրառումն այն դեպքում է հրապարակվել, երբ ԱՄՆ Սենատն ուրբաթ երեկոյան դեմ հանդես եկավ այդ երկրի նախագահի իմփիչմենտի դատական լսումներին վկաների ներկայության դիմումին: Այդ կողմնակալ քայլը հարթեց իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու Թրամփի հանցագործություններն արդարացնելու ճանապարհը: