Թրամփ.«Դեմոկրատները ոչ մի բանի համար պիտանի չեն»
https://parstoday.ir/hy/news/world-i116446-Թրամփ._Դեմոկրատները_ոչ_մի_բանի_համար_պիտանի_չեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է.«Ոչ-պիտանի ձախամետ դեմոկրատները չեզոքության ու արդարության կարգախոսներ են հնչեցնում, այն էլ այն դեպքում, երբ Կոնգրեսի պատմության մեջ ամենաանարդար մեղադրանքներն են առաջ քաշել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2020 13:55 Asia/Tehran
  • Թրամփ.«Դեմոկրատները ոչ մի բանի համար պիտանի չեն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է.«Ոչ-պիտանի ձախամետ դեմոկրատները չեզոքության ու արդարության կարգախոսներ են հնչեցնում, այն էլ այն դեպքում, երբ Կոնգրեսի պատմության մեջ ամենաանարդար մեղադրանքներն են առաջ քաշել»:

Թրամփն իր թվիթերյան իր  էջում նշել է.«Դեմոկրատները 17 վկա ունեին, սակայն փաստարկներ չունեին, իսկ հանրապետականներին թույլ չտվեցին որևէ վկա կամ փաստաբան ներկայացնել»:

Թրամփի այդ գրառումն այն դեպքում է հրապարակվել, երբ ԱՄՆ Սենատն ուրբաթ երեկոյան դեմ հանդես եկավ այդ երկրի նախագահի իմփիչմենտի դատական լսումներին վկաների ներկայության դիմումին: Այդ կողմնակալ քայլը հարթեց  իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու Թրամփի հանցագործություններն  արդարացնելու  ճանապարհը: