ԵՄ-ը կողմ է Շոտլանդիայի անկախությանը
https://parstoday.ir/hy/news/world-i116506-ԵՄ_ը_կողմ_է_Շոտլանդիայի_անկախությանը
Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է իր կազմում ընդունել Շոտլանդիային, եթե շրջանն անկախանա Բրիտանիայից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2020 04:54 Asia/Tehran
  • ԵՄ-ը կողմ է  Շոտլանդիայի անկախությանը

Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է իր կազմում ընդունել Շոտլանդիային, եթե շրջանն անկախանա Բրիտանիայից:

Կիրակի օրը, BBC News- ին տված հարցազրույցում, շեշտելով, որ ԵՄ-ին Շոտլանդիայի միանալու գործընթացն ինքնաբերաբար տեղի կունենա, Դոնալդ  Տուսկը հավելել է. «Շոտլանդիայի անկախանալու և ԵՄ-ին միանալու ցանկությունը պետք է հարգել»:

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլաս Ստորջենը հայտարարել է, որ Շոտլանդիան ցանկանում է անկախանալ Բրիտանիայից և մուտք գործել ԵՄ:

Հունվարի 31-ին, Միացյալ Թագավորությունը (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա) 47 տարի անդամակցությունցի հետո, պաշտոնապես դադարեցրեց անդամակցությունը Եվրամիությանը:

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ շոտլանդացիների 51 տոկոսը կողմ է Բրիտանիայից անկախանալու: 5 տարվա ընթացքում իրականացված սոցհարցումների ընթացքում, վերջին սոցհարցման ժամանակ, անկախությանը կողմ արտահայտվողների թիվը  կազմել է մեծամասնություն: