Ամերիկացիները համոզված են, որ Թրամփը չարաշահում է իշխանությունը
Միացյալ Նահանգներում անցկացված նոր հարցումը ցույց է տալիս, որ բնակիչների մեծ մասը կարծում է, որ Դոնալդ Թրամփը չարաշահել է իր լիազորությունները:
NBC News-ը հղարոդում է, որ Wall Street Journal- ի հետ համատեղ անցկացված հարցման համաձայն, ԱՄՆ ընտրողների 52 տոկոսը կարծում է, որ Թրամփը չարաշահում է իր լիազորությունները և Ուկրաինգեյթի հարցով Կոնգրեսի հետաքննությունների ընթացքում խոչընդոտել է հետաքննությանը»:
Հարցման արդյունքները նաև վկայում են, որ ամերիկացիների 46 տոկոսի համոզմամբ, Թրամփը պետք է հեռանա իշխանությունից, իսկ 49 տոկոսը կողմ է, որ նա շարունակի պաշտոնավարել:
Սենատում հանրապետականների մեծամասնության աջակցությունը, Թրամփին թույլ կտա չնայած դեմոկրատների ջանքերին ու ԶԼՄ-ների ճնշումներին, խուսափել իմպիչմենտից: