Փետրվար 05, 2020 08:49 Asia/Tehran
  • ԵՄ-ն քննադատել է ԱՄՆ-ի «դարի գործարքը»

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «դարի գործարքը» հակասում է միջազգային չափանիշներին և համաձայնագրերին:

Երեքշաբթի օրը, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը գրավյալ տարածքների նկատմամբ:

Բորելը հավելել է. «Դարի գործարքի» վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի կողմերի միջև ուղղակի բանակցությունների արդյունքում»:

Եվրամիությունն ավելի վաղ նույնպես դեմ է արտահայտվել գրավյալ տարածքներում  Իսրայելի ավանաշինության քաղաքականությանը:

Պիտակ