ԱՄՆ-ը աննախադեպ քանակով զորուժ է տեղակայում Եվրոպայում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծացնում է Եվրոպայում իր զորուժի քանակը:
Երեքշաբթի օրը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը պետք է միանան Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Բրիտանիայիզ որայիններին:
Հաղորդման համաձան, ԱՄՆ-ը մի քանի հազար զորուժ է տեղակայում Ռուսաստանի սահմաններին՝ իր դաշնակիցների հետ ռազմական վարժանքների անցկացման պատրվակով:
Վաշինգտոնը նախատեսում է «Եվրոպայի պաշտպան» զորավարժության պատրվակով, այդ մայրցամաքում տեղակայել 20 հազար զինծառայողի: Սա Եվրոպայում ԱՄՆ-ի զորուժի ամենամեծ թիվն է վերջին 25 տարիների ընթացքում:
ՆԱՏՕ-ի զորավարժությունների մեծ մասն անցկացվելու են Ռուսաստանի հետ սահմանին, չնայած Ստոլտենբերգը պնդում է, որ դրանց նպատակը Մոսկվային վախեցնելը չէ: