Պենտագոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ի օդուժի անձնակազմում ինքնասպանության դեպքերի աճի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i116680-Պենտագոնը_նախազգուշացրել_է_ԱՄՆ_ի_օդուժի_անձնակազմում_ինքնասպանության_դեպքերի_աճի_կապակցությամբ
Պենտագոնը հայտարարել է, որ այդ երկրի օդուժի անձնակազմում ինքնասպանության դեպքերն աճել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2020 14:29 Asia/Tehran
  • Պենտագոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ի օդուժի անձնակազմում ինքնասպանության դեպքերի աճի կապակցությամբ

Պենտագոնը հայտարարել է, որ այդ երկրի օդուժի անձնակազմում ինքնասպանության դեպքերն աճել են:

Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը, ԱՄՆ ռազմական ուժերի ինքնասպանության դեպքերի ավելացման մասին Պենտագոնի վերջին հայտարարություններին զուգահեռ, օդուժի պաշտոնյաները հայտարարել են, որ 2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին ինքնասպանության դեպքերը 33 տոկոսով աճել են:

ԱՄՆ-ի օդուժը հայտարարել է. «Օդուժի ակտիվ, պահեստային  և  ազգային գվարդայի ուժերից 137-ն ինքնասպանություն է գործել»:

ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաների համոզմամբ այդ ինքնասպանությունները տեղի են ունենում պատերազմից վերադարձած զինվորականների հոգեկան խնդիրների պատճառով: