Յուրաքանչյուր ամերիկացի, Իրաքի պատերազմի համար վճարել է 8 հազար դոլար
https://parstoday.ir/hy/news/world-i116729-Յուրաքանչյուր_ամերիկացի_Իրաքի_պատերազմի_համար_վճարել_է_8_հազար_դոլար
Բրաունի համալսարանի նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ամերիկացի, իրաքյան պատերազմի համար վճարել է մոտ 8000 ԱՄՆ դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2020 06:47 Asia/Tehran
  • Յուրաքանչյուր ամերիկացի, Իրաքի պատերազմի համար վճարել է 8 հազար դոլար

Բրաունի համալսարանի նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ամերիկացի, իրաքյան պատերազմի համար վճարել է մոտ 8000 ԱՄՆ դոլար:

  Ըստ  Բրաուն համալսարանի իրականացրած «Պատերազմի ծախսերը» նոր ուսումնասիրության, 2003 թ. ԱՄՆ ռազմական ներխուժումն Իրաք, Վաշինգտոնին արժեցել է տարեկան ավելի քան 2 տրիլիոն դոլար:

Զեկույցում նշվում է, որ ամերիկացի հարկատուներից յուրաքանչյուրը մոտ 8 հազար դոլար է վճարել Իրաքում պատերազմի ծախսերի համար և այս թիվը շատ հեռու է Պանտեգանոի ներկայացրած տվյալներից:

Իրաքի պատերազմի ծախսերը գերազանցում էին Պենտագոնի բյուջեն և այն լրացվում էր այլ գերատեսչությունների կողմից, որոնց գումարները գոյանում էին հարկերի միջոցով:

Պենտագոնը նախկինում հայտարարել էր, որ Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում պատերազմների համար, ԱՄՆ-ի յուրաքանչյուր հարկատու, վճարել է  մոտ  1 623 դոլար: