ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շրջանում աննախադեպ կերպով ավելացել են ինքնասպանության դեպքերը
Փետրվար 09, 2020 07:52 Asia/Tehran
Տվյալների համաձայն, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շրջանում աննախադեպ կերպով ավելացել են ինքնասպանության դեպքերը:
Associated Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, 2019թ. ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի զինծառայողներից 84-ը ինքնասպանություն են գործել: Այդ թիվը 2018թ. կազմել է շուրջ 60 հոգի:
Հաղորդման համաձայն, չնայած դեռ պարզ չէ, թե ինչ պատճառով են բանակայիններն ինքնասպանության դիմում, սակայն անցած երկու տարիների ընթացքում այդ թիվն աճել է:
Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներից վերադարձած ամերիկացի բանակայինների շրջանում նույնպես վերջին տարիներին ավելացել են հոգեկան խնդիրները:
Պիտակ