Աֆրիկայում 239 միլիոն մարդ սովի է մատնված – ՄԱԿ
Սահարայից հարավ Աֆրիկայում 239 միլիոն մարդ տառապում է քաղցից և թերսնումից: Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալները, փոխանցում է Xinhua-ն:
«Ենթա-Սահարական Աֆրիկայի 239 միլիոն մարդ տառապում է քաղցից և թերսնուցումից … Խաղաղությունն ու անվտանգությունը այս ցուցանիշը զրոյի իջեցնելու միակ միջոցն են: Պետք է «թնդանոթները» լռեցնել՝ միասին աշխատելով հանուն խաղաղության և զարգացման», – ասաց ԱԱՖ-ի ղեկավարի տեղակալ Մարիա Հելենա Սեմեդին՝ Ադիս Աբաբայում Աֆրիկյան միության գործադիր խորհրդի 33-րդ հերթական նստաշրջանի ելույթում:
Նա նշեց, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները ներառում են մի քանի առանցքային նպատակ, այդ թվում ՝ Աֆրիկայում աղքատության, սովի և թերսնման հետևանքով տառապողների թվի կտրուկ նվազեցում:
«Կայուն զարգացման նպատակը աղքատությունը, քաղցն ու թերսնումը արմատախիլ անելն է` օգտագործելով գյուղատնտեսության թերագնահատված ներուժը։ Պետք է ուժեղացնել առանձին երկրների ջանքերը՝ կայուն զարգացման 2030թ. օրակարգին հասնելու համար», – շեշտեց FAO-ի ղեկավարի տեղակալը։
1in.am