ԱՄՆ-ի միջուկային զինանոցներին հատկացվելիք բյուջեն ավելացել է
Փետրվար 09, 2020 14:49 Asia/Tehran
Չնայած ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ընդհանուր բյուջեի նվազմանը, այդ երկրի կառավարությունն ավելացրել է իր միջուկային զինանոցներին հատկացվելիք բյուջեն:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալության կայքը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2021 թվականի համար իր միջուկային սպառազինության, միջմայրցամաքային հրթիռների ու սուզանավերի բյուջեն այն դեպքում է ավելացրել, երբ 2020 թվականի համեմատությամբ իր առաջարկած ընդհանուր բյուջեի ծավալը նվազել է:
Պենտագոնը 2021 թվականի ֆինանսական տարվա համար ունի 705 միլիարդ 400 միլիոն դոլարի բյուջեի կարիք:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի միջուկային զինանոցների արդիականացման համար պահանջվում է 17 միլիարդ 700 միլիոն դոլար:
Պիտակ