ԱՄՆ-ի միջուկային զինանոցներին հատկացվելիք բյուջեն ավելացել է
https://parstoday.ir/hy/news/world-i116803-ԱՄՆ_ի_միջուկային_զինանոցներին_հատկացվելիք_բյուջեն_ավելացել_է
Չնայած ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ընդհանուր բյուջեի նվազմանը, այդ երկրի կառավարությունն ավելացրել է իր միջուկային զինանոցներին հատկացվելիք բյուջեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2020 14:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի միջուկային զինանոցներին հատկացվելիք բյուջեն ավելացել է

Չնայած ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ընդհանուր բյուջեի նվազմանը, այդ երկրի կառավարությունն ավելացրել է իր միջուկային զինանոցներին հատկացվելիք բյուջեն:

Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալության կայքը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2021 թվականի համար իր միջուկային սպառազինության, միջմայրցամաքային հրթիռների ու սուզանավերի  բյուջեն այն դեպքում է ավելացրել, երբ 2020 թվականի համեմատությամբ իր առաջարկած ընդհանուր բյուջեի ծավալը նվազել է:

Պենտագոնը 2021 թվականի ֆինանսական տարվա համար ունի 705 միլիարդ 400 միլիոն դոլարի բյուջեի կարիք:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի միջուկային զինանոցների արդիականացման համար պահանջվում է 17 միլիարդ 700 միլիոն դոլար: