Ամերիկացի զինվորականի խոստովանությունը. Ամերիկացիները նացիստներից ավելի վատն են
ԱՄՆ-ի բանակի ռազմաօդային ուժերում ծառայող ԱԹՍ-երի կառավարման պատասխանատուն, հրաժարական ներկայացնելուց հետո, բացահայտել է բանակի իրականացրած հանցագործությունները:
Independent- ի հաղորդման համաձայն Բրենդոն Բրայանթը խոսել է Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակի իրականացրած հանցագործությունների մասին: Նա նասել է. «Ամերիկացի զինվորները նացիստներից ավելի վատն են»:
Խոսելով 6 տարի բանակում ծառայելուց հետո զինված ուժերը լքելու մասին, Բրայանթը նշել է. «Մի անգամ, Աֆղանստանում թիրախավորել էի մի տուն, երբ տեսա շենք մտնող փոքրիկ երեխային: Ես վերադասիս հայտնեցի այդ մասին, բայց ինձ հրամայեց անել աշխատանքս»:
Նա հավելում է. «Ես և իմ ընտանիքը բազմիցս սպառնալիքների ենք ենթարկվել ԱՄՆ-ի բանակի ԱԹՍ-երի գործողությունների վերաբերյալ բացահայտումների կապակցությամբ, ինչի պատճառով պարտավոր էինք հեռու մնալ ընկերներից ու բարեկամներից»:
Բրայանթը հավելում է, որ իր ծառայության ընթացքում անձամբ սպանել է 13 մարդու, իսկ ջակոտը, որտեղ ծառայել է նա, սպանել է 1626 մարդու, ներառյալ երեխաների
: