Ամերիկացի զինվորականի խոստովանությունը. Ամերիկացիները նացիստներից ավելի վատն են
https://parstoday.ir/hy/news/world-i116817-Ամերիկացի_զինվորականի_խոստովանությունը._Ամերիկացիները_նացիստներից_ավելի_վատն_են
ԱՄՆ-ի բանակի ռազմաօդային ուժերում ծառայող ԱԹՍ-երի կառավարման պատասխանատուն, հրաժարական ներկայացնելուց հետո, բացահայտել է բանակի իրականացրած հանցագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2020 06:01 Asia/Tehran
  • Ամերիկացի զինվորականի խոստովանությունը. Ամերիկացիները նացիստներից ավելի վատն են

ԱՄՆ-ի բանակի ռազմաօդային ուժերում ծառայող ԱԹՍ-երի կառավարման պատասխանատուն, հրաժարական ներկայացնելուց հետո, բացահայտել է բանակի իրականացրած հանցագործությունները:

Independent- ի հաղորդման համաձայն Բրենդոն Բրայանթը խոսել է Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակի իրականացրած հանցագործությունների մասին: Նա նասել է. «Ամերիկացի զինվորները նացիստներից ավելի վատն են»:

Խոսելով 6 տարի բանակում ծառայելուց հետո զինված ուժերը լքելու մասին, Բրայանթը նշել է. «Մի անգամ, Աֆղանստանում թիրախավորել էի մի տուն, երբ տեսա շենք մտնող փոքրիկ երեխային: Ես վերադասիս հայտնեցի այդ մասին, բայց ինձ հրամայեց անել աշխատանքս»:

Նա հավելում է. «Ես և իմ ընտանիքը բազմիցս սպառնալիքների ենք ենթարկվել ԱՄՆ-ի բանակի ԱԹՍ-երի գործողությունների վերաբերյալ բացահայտումների կապակցությամբ, ինչի պատճառով պարտավոր էինք հեռու մնալ ընկերներից ու բարեկամներից»:

Բրայանթը հավելում է, որ իր ծառայության ընթացքում անձամբ սպանել է 13 մարդու, իսկ ջակոտը, որտեղ ծառայել է  նա, սպանել է 1626 մարդու, ներառյալ երեխաների

: