Թրամփ.«Աշխատանքից կազատվեն Սպիտակ տան ավելի մեծ թվով աշխատակիցներ»
https://parstoday.ir/hy/news/world-i116934-Թրամփ._Աշխատանքից_կազատվեն_Սպիտակ_տան_ավելի_մեծ_թվով_աշխատակիցներ
ԱՄՆ նախագահը հաստատել է Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի մի խումբ աշխատակիցների կրճատման մասին լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2020 13:37 Asia/Tehran
  • Թրամփ.«Աշխատանքից կազատվեն Սպիտակ տան ավելի մեծ թվով աշխատակիցներ»

ԱՄՆ նախագահը հաստատել է Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի մի խումբ աշխատակիցների կրճատման մասին լուրը:

Իմիպիչմենտի գործի շրջանակներում Սպիտակ Տան մի խումբ աշխատակիցների հեռացվելու վերաբերյալ լուրը հրապարակվելուց հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է. «Առաջիկայում  աշխատանքից կազատվեն Սպիտակ տան ևս մի քանի աշխատակիցներ, որոնք Կոնգրեսում կայացած պաշտոնանկության գործընթացի շրջանակում, իմ դեմ ցուցմունք էին տվել »:

CNN հեռուստաընկերությունը վերջերս հաղորդել էր, որ հավանաբար Թրամփը պաշտոնից կազատի  Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդին  և այդ խորհրդի առնվազն 12 աշխատակիցների, որոնք ավելի վաղ ցուցմունք էին տվել ԱՄՆ նախագահի պաշտոնանկության գործընթացի շրջանակում:

Փետրվարի  7-ին Թրամփը պաշտոնից ազատեց  Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդին, որը  ցուցմունք էր տվել ԱՄՆ նախագահի իմպիչմենտի գործընթացի շրջանակում: