Սենատում քվերակության է դրվել Թրամփի պատերազմական լիազորությունների սահմանափակման նախանական նախագիծը
ԱՄՆ սենատի դմոկրատականներն ու մի խումբ հանրապետականներ, քվեարկել են Թրամփի պատերազմական լիազորությունների սահմանափակման նախանական նախագծի օգտին են քվեարկել:
Ռոյտերսի հաղորդմամբ չորեքշաբթի օրը ԱՄՆ սենատի դեմոկրատականները և 8 հանրապետականներ Դոնալդ Թրամփի ցանկությանը հակառակ, քվեարկել են վերջինիս պատերազմական լիազորությունների սահմանափակման նախանական նախագծի օգտին:
Չորեքշաբթի օրը, նախնական նախագիծը վավերացվել է 51 կողմ ու 45 դեմ ձայներով: Հինգշաբթի օրը կայանալու է վերջնական քվեարկությունը:
Թվիթերում արած գրառման մեջ, Թրամփը նշել է. «ԱՄՆ-ի անվտանգության համար, շատ կարևոր է, որ Սենատը դեմ քվեարկի իմ պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձևին: Մենք Իրանի դեմ գործողություններում լավ ենք գործել և հիմա թուլանալու ժամանակը չէ»:
Եթե Սենատը հաստատի բանաձևը, Իրանի դեմ ցանկացած գործողության համար, անհրաժեշտ կլինի Կոնգրեսի թույլտվությունը:
Հունվարի 9-ին, Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը:
Բանաձևին կողմ են քվեարկել 224, դեմ՝ 194 կոնգրեսականներ:
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատարին սպանելուց հետո, Թրամփի պատերազմական լիազորությունները մտահոգության տեղիք տվեցին Կոնգրեսին և դեմոկրատներն այս բանաձևի միջոցով փորձեցին սահմանափակել Իրանի դեմ որևէ գործողություն իրականացնելու Թրամփի լիազորությունները: