Թրամփը վրեժ է լուծել Սպիտակ Տանն իր ընդդիմադիրներից
https://parstoday.ir/hy/news/world-i116962-Թրամփը_վրեժ_է_լուծել_Սպիտակ_Տանն_իր_ընդդիմադիրներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով պաշտոնից ազատվել են նրա ընդդիմադիրները և նրանք, ովքեր նախագահի իմպիչմենտի գործի ընթացքում հակադրվել են նախագահին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 13, 2020 08:36 Asia/Tehran
  • Թրամփը վրեժ է լուծել Սպիտակ Տանն իր ընդդիմադիրներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով պաշտոնից ազատվել են նրա ընդդիմադիրները և նրանք, ովքեր նախագահի իմպիչմենտի գործի ընթացքում հակադրվել են նախագահին:

Լոս Անջելես Թայմսի հաղորդմամբ, Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերի խորհրդատու Ռոբերթ Օ՝բրայանը, գաղտնի կերպով աշխատանքից ազատել կամ այլ բաժիններ է տեղափոխել ազգային անվտանգության ոլորտի 70 աշխատակիցների: 

ԱՄՆ-ի կառավարության ավագ պաշտոնատարներն ասում են, որ նախքան Դոնալդ Թրամփի դեմ գործի վկաներ Ալեքսանդր Վինդմանին ու նրա եղբորը՝ Եվգինի Վինդմանին ուրբաթ օրը Սպիտակ Տնից արտաքսելն Օ՝բրայանը ազգային անվտանգության խորհրդի շուրջ 70 անդամների այսինքն մոտավորապես մեկ երրորդին պաշտոնից զրկել կամ էլ տեղափոխել է այլ բաժիններ:

Բացատրելով այս քայլը Օ՝բրայանն ասել է, որ նածապես ծրագրել է կրճատել ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցների թիվը: