Մոսկվան արձագանքել է ԱՄՆ-ում Ռուսաստանին դիմակայելուն ուղղված բյուջեի հատկացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i116967-Մոսկվան_արձագանքել_է_ԱՄՆ_ում_Ռուսաստանին_դիմակայելուն_ուղղված_բյուջեի_հատկացմանը
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը 700 միլիոն դոլար է հատկացնում Ռուսաստանին դիմակայելու համար: Սակայն ավելի լավ է այդ գումարը հատկացնի գիտական հետազոտություններին կամ մարդասիրական օգնություններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2020 12:51 Asia/Tehran
  • Մոսկվան արձագանքել է ԱՄՆ-ում Ռուսաստանին դիմակայելուն ուղղված բյուջեի հատկացմանը

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը 700 միլիոն դոլար է հատկացնում Ռուսաստանին դիմակայելու համար: Սակայն ավելի լավ է այդ գումարը հատկացնի գիտական հետազոտություններին կամ մարդասիրական օգնություններին»:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա» օրաթերթը, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային  խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ևս ասել է.«ԱՄՆ-ի 2021թ․ ֆինանսական տարվա բյուջեի նախագծում Ռուսաստանին դիմակայելու համար բյուջեի հատկացումը և պատժամիջոցների կիրառումը չեն կարող թուլացնել Ռուսաստանին»:

Նշենք, որ  ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատները սկզբից դեմ են արտահայտվել այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած բյուջեի նախագծին, քանի որ այդ նախագծով կրճատվում է սոցիալական ծրագրերին հատկացվելիք բյուջեն:

ԱՄՆ կառավարությունը մտադիր է 2021 թվականի ֆինանսական տարում այդ երկրի պետդեպարտամենտի համար նախատեսված բյուջեում ավելի քան 700 միլիոն դոլար հատկացնել Ռուսաստանին դիմակայելու ծախսերին: