ԱՄՆ-ը սատարում է Իսրայելի օկուպացիային աջակցող ընկերություններին
https://parstoday.ir/hy/news/world-i116986-ԱՄՆ_ը_սատարում_է_Իսրայելի_օկուպացիային_աջակցող_ընկերություններին
ԱՄՆ-ի պետքարտուղարն իր հովանավորությունն է հայտնել ՄԱԿ-ի սև ցուցակում ընդգրկված իսրայելական ընկերություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2020 05:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը սատարում է Իսրայելի օկուպացիային աջակցող ընկերություններին

ԱՄՆ-ի պետքարտուղարն իր հովանավորությունն է հայտնել ՄԱԿ-ի սև ցուցակում ընդգրկված իսրայելական ընկերություններին:

Հինգշաբթի օրը, Մայք Պոմպեոն  հայտարարել է, որ ՄԱԿ-ի հրապարակած ցուցակը ևս մեկ անգամ ապացուցում է այդ կառույցի կողմնակալ դիրքորոշումը:

Պոմպեոն հավելել է. «ԱՄՆ-ի կառավարությունը ՄԱԿ-ին որևէ աջակցություն չի ցուցաբերի Արևմտյան ափին գործող կազմակերպությունների վերաբերյալ տվյալների բացահայտման հարցում»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Իսրայելի կողմից Պաղեստինի բռնագրավված  տարածքներում  ավանաշինության քաղաքականությանն աջակցող 112 կազմակերպությունների անունները ներառվել են կառույցի սև ցուցակում»: