Նիգերիայում զինված հարձակման հետևանքով զոհվել է 30 մարդ
Փետրվար 16, 2020 11:08 Asia/Tehran
Նիգերիայի հյուսիս-արևմտյան հատվածում երկու գյուղերի դեմ իրականացված զինված հարձակման հետևանքով սպանվել է նվազագույնը 30 մարդ:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նիգերիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակման ընթացքում, զինված անձինք հրազենով սպանել են ինը գյուղացու և ողջակիզել 21 ուրիշների:
Նիգերիայի պաշտոնատարները չեն հայտարարել զինված անձանց ինքնությունը:
Վկայակոչելով Նիգերիայի պաշտոնատարներին, Ռոյտերսը հաղորդել է, որ վերջին 10 տարիների ընթացքում, Բուքոհարամ խմբի ահաբեկիչների հարձակումների հետևանքով սպանվել է 25 հազար մարդ, երկու միլիոն հոգի հայտնվել են փախստականի կարգավիճակում և հարյուրավոր ուրիշներ առևանգվել կամ անհետ կորել են:
Պիտակ