Նիգերիայում զինված հարձակման հետևանքով զոհվել է 30 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i117093-Նիգերիայում_զինված_հարձակման_հետևանքով_զոհվել_է_30_մարդ
Նիգերիայի հյուսիս-արևմտյան հատվածում երկու գյուղերի դեմ իրականացված զինված հարձակման հետևանքով սպանվել է նվազագույնը 30 մարդ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 16, 2020 11:08 Asia/Tehran
  • Նիգերիայում զինված հարձակման հետևանքով զոհվել է 30 մարդ

Նիգերիայի հյուսիս-արևմտյան հատվածում երկու գյուղերի դեմ իրականացված զինված հարձակման հետևանքով սպանվել է նվազագույնը 30 մարդ:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նիգերիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակման ընթացքում, զինված անձինք հրազենով սպանել են ինը գյուղացու և ողջակիզել  21 ուրիշների:

Նիգերիայի պաշտոնատարները չեն հայտարարել զինված անձանց ինքնությունը:

Վկայակոչելով Նիգերիայի պաշտոնատարներին, Ռոյտերսը հաղորդել է, որ վերջին 10 տարիների ընթացքում, Բուքոհարամ խմբի ահաբեկիչների հարձակումների հետևանքով սպանվել է 25 հազար մարդ, երկու միլիոն հոգի հայտնվել են փախստականի կարգավիճակում և հարյուրավոր ուրիշներ առևանգվել կամ անհետ կորել են: