Փետրվար 17, 2020 09:04 Asia/Tehran
  • ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն քննադատել է ՀԳՀԾ-ի  նկատմամբ Եվրոպայի պասիվ մոտեցումը

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը քննադատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Եվրոպայի պասիվ մոտեցումը:

«Մենք չենք եղել կատարել մեր ստանձնած պարտավորությունները, և INSTEX ֆինանսական մեխանիզմն էլ արդյունավետ չի եղել», - կիրակի օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը:

Նա նշել է. «Եվրոպայի տեսանկյունից, համաձայնագիրը  չի ավարտվել»:

Բորելի խոսքերով, ԵՄ անդամները պետք է ունենան միջազգային ճգնաժամերին միջամտելու կամք, կամ բախվեն իրենց արտաքին քաղաքականությունների կաթվածահար լինելուն:

Նա հավելել է. «ԱՄՆ-ը կոչ է անում առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն Եվրոպան չպետք է հետևի այդ քաղաքականությանը»:

Պիտակ