Փետրվար 17, 2020 10:31 Asia/Tehran
  • Շոտլանդիայի ներկայացուցիչ. Բրիտանիան Շոտլանդիային պատանդ է վերցրել

Շոտլանդիայի ազգայնական կուսակցության ներկայացուցչի կարծիքով, Եվրամիություն վերադառնալու միակ ճանապարհը անկախությունն է Բրիտանիայից:

Շոտլանդիայի ազգային կուսակցության անդամներից Ժաննա Չերրին, ներկայացնելով իր կուսակցության ռազմավարությունը, հայտարարել է. «Բրեքսիթի գործընթացը  փաստեց, որ ԵՄ-ում Բրիտանիայի մնալու բոլոր ճանապարհները փակ են և Շոտլանդիայի համար միություն վերադառնալու միակ  հնարավորությունն անկախանալն է»:

Նա հավելել է. «Խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք  Շոտլանդիայն պե՞տք է ներկա վիճակում շարունակի մնալ Բրիտանիայի ձեռքում որպես պատանդ: Մի տեղ, ուր մեր երկրի ապագան մշտապես հարևան երկրի ձեռքերում է և կախված է նրա ցանկություններից»:

Չերրիի խոսքերով. «2014-թ սեպտեմբերին Շոտլանդիայում անցկացված հանրաքվերի ժամանակ, քվերկողների 55 տոկոսն իր ձայնը տվեց Մեծ Բրիտանիայում մնալու օգտին, իսկ 45 տոկոսը քվեարկեց անկախանալու օգտին»:

Պիտակ