Բոլթոն. «Թրամփի հակաիրանական քաղաքականությունը պարտվում է»
https://parstoday.ir/hy/news/world-i117200-Բոլթոն._Թրամփի_հակաիրանական_քաղաքականությունը_պարտվում_է
Սպիտակ Տան ազգային անվտանգության նախկին խորհրդատուն, ով նաև Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության մշակողներից մեկն է, քննադատել է Իրանի նկատմամբ այդ քաղաքականության գործադրման եղանակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2020 14:29 Asia/Tehran
  • Բոլթոն. «Թրամփի հակաիրանական քաղաքականությունը պարտվում է»

Սպիտակ Տան ազգային անվտանգության նախկին խորհրդատուն, ով նաև Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության մշակողներից մեկն է, քննադատել է Իրանի նկատմամբ այդ քաղաքականության գործադրման եղանակը:

Երեքշաբթի օրը,  Սպիտակ Տան ազգային անվտանգության նախկին խորհրդատու Ջոն Բոլթոնը շեշտել է, որ հենվելով տնտեսական պատժամիջոցների ու այլ միջոցների վրա Իրանին ծանր դրության մեջ դնելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձախողվել է::

Բոլթոնը հայտարարել է. «Թրամփի հակաիրանական քաղաքականությունը պարտվում է: Չեմ կարծում, որ նա կկարողանա հաջողությամբ իրականացնել Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը»:

Բոլթոնի այս հայտարարությունները Իրանի դեմ թշնամական քաղաքականություների անարդյունավետության հարցում ծայրահեղ հակաիրանական հայացքներ ունեցող պաշտոնյայի դառը խոստովանությունն են, ինչը ցույց է տալիս, որ ամերիկացի ծայրահեղականների ակնկալիքները չեն իրականացել: