Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարությունը
ՄԱԿ-ում ՌԴ դեպսանը հայտարարել է. «Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի հայտարարությունները ոչ կառուցողական են ու կարող են կործանարար ազդեցություն ունենալ»:
Երեքշաբթի օրը, Եմենի հարցով ԱԽ նիստում, Վլադիմիր Սաֆրոնիկովը հայտարարել է. «Եմենում սաուդական կոալիցիայի մղած պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Պարսից ծոցի տարածաշրջանի պայմանների բարելավումը, Իրանի հետ արաբական կառավարությունների միջև երկխոսությունը և դիվանագիտական անկողմնակալ քայլերի իրականացումն է»:
Նա հավելել է. «Այս շրջանակում, մենք պետք է հիշենք ԱԽ 598 բանաձը, որում նշված է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ, զարգացնի տարածաշրջանի անվտանգությանն ուղղված գործողությունների ծրագիրը: Որոշում, որն Իրանը ողջունել է»: