Էրդողանը սպառնացել է Սիրիային
Չորեքշաբթի օրը Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ցանկացած պահի կարող են սկսվել Թուրքիայի ռազմական գործողությունները:
Թուրքիայի Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ այս երկրի նախագահը հայտարարել է, որ Անկարան վերջին նախազգուշացումներն է արել Սիրիայի կառավարությանը, սակայն մինչ այժմ ոչ մի պատասխան չի ստացել ու ոչ մի արդյունքի չի հասել:
Միևնույն ժամանակ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը նույնպես շեշտել է, որ իր երկիրը մտադիր չէ նահանջել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիիբ նահանգի հսկողության կայաններից:
Հուլուսի Աքարը սպառնացել է, որ Իդլիբում Թուրքիայի ուժերի վրա հարձակման դեպքում կդիմեն պատասխան քայլի:
Արդեն երկու ամիս է ինչ Սիրիան սկսել է Իդլիբ նահանգը ահաբեկիչներից մաքրելու գործողությունները ու մինչ այժմ շատ առաջխաղացումներ է ունեցել, սակայն Թուրքիան, որ դեմ է այս գործողությունների հետ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով բռնագրավել է Սիրիայի տարածքի մի մասը: