Գերմանիայում թուրքերի եւ քրդերի միջեւ բախումներ են տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i11734-Գերմանիայում_թուրքերի_եւ_քրդերի_միջեւ_բախումներ_են_տեղի_ունեցել
Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրիլի 10-ին բախումներ են տեղի ունեցել քրդերի եւ թուրքերի միջեւ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2016 08:30 Asia/Tehran
  • Գերմանիայում թուրքերի եւ քրդերի միջեւ բախումներ են տեղի ունեցել

Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրիլի 10-ին բախումներ են տեղի ունեցել քրդերի եւ թուրքերի միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով RT հեռուստաալիքը, գերմանաբնակ թուրքերը ահաբեկչության դեմ բողոքի ցույց են կազմակերպել եւ մեղադրանքներ հնչեցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, որը պայքարում է քրդերի իրավունքների համար: Քուրդ բնակչության նկատմամբ թուրքական իշխանությունների զինված բռնությունների դեմ իրենց բողոքի ակցիան են կազմակերպել նաեւ գերմանաբնակ քրդերը: Թուրք ցուցարարների եւ քրդերի միջեւ ծեծկռտուք է սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել եւ ձերբակալել ծեծկռտուքի մի քանի մասնակիցների: